Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ցավ

Ցավը մեղմում է մեղքի զգացողությունը

Ցավը մեղմում է մեղքի զգացողությունը

Քվինսլենդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ֆիզիկական անհարմարությունը կարող է մեղմել մեղքի զգացողությունը:
Քվինսլենդի համալսարանի հոգեբանության դպրոցից դոկտոր Բրոկ Բաստիանը հայտնել է, որ պատճառած ցավը զգալիորեն մեղմում է մեղքի զգացողությունը:


Փորձության համար ընտրվել էին ուսանողների խումբ: Դոկտոր Բաստիանը մի խմբին խնդրեց գրել, թե ինչպես են նրանք անցյալում վիրավորել, հիշողություններն ուսանողներին ստիպեցին իրենց մեղավոր զգալ: Մյուս խմբին խնդրեցին գրել ապագա  դեպքերի մասին: Ապա դոկտոր Բաստիանը մի խմբին ասաց ձեռքը մտցնել սառցե ջրով դույլի, մյուս հմբին` դատարկ դույլի մեջ:


Բոլոր ուսանողները գնահատեցին ապրած զգացողությունը և լրացրեցին հարցաթերթիկը, որով որոշում էր մեղքի զգացողության աստիճանը:
-Ուսանողները, ովքեր գրել էին վատ պահվածքի մասին, ձեռքը ջրի մեջ պահել էին միջինում  86,7 վրկ, այն դեպքում, երբ նրանք, ովքեր գրել էին շարքային իրադարձությունների մասին, պահել էին միջինում 64,4 վրկ,- ասում է դոկտոր Բաստիանը: Ուսանողները, ովքեր ձեռքերը ջրում պահում էին ավելի երկար, գնահատում էին փորձը որպես ավելի տհաճ, քան մյուսները: Կարևորն այն է, որ այդ զգացողությունը  մեղմում էր մեղքի զգացումը:

Սկզբնաղբյուր. Medicalxpress
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ